Այսօր տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը։
Հանուն հայրենիքի նահատակված տղաները հետմահու պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:
Պարգևատրման արարողությանը մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․ «2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական անօրինական, սադրիչ ու ցեղասպան գործողություններին: Այդ ամենին դիմակայելու համար դարձյալ կանգնեց իր կոչմանն ու համազգեստին, իր պետությանն ու ծնողին անմնացորդ նվիրված Հայ Զինվորը: Կանգնեց` անելով անհնարինը, ընկավ` առանց ծնկելու, հավատով, որ արյամբ ծաղկելու է Հողը Հայրենի: Իսկ թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար պետք է շենացնենք մեր երկիրը։ Փա՜ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»։
«Արիության» մեդալ
ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյան
«Մարտական ծառայության» մեդալ
ժամկետային զինծառայող, շարքային Սաշա Արթուրի Ասատրյան
ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Սամվելի Գրիգորյան
ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Արամի Էլոյան
ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մասիսի Խաչատրյան
ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյան
պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրաչի Ղազարյան
պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյան
ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյան
ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հովհաննեսի Սահակյան
ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Կարենի Սարգսյան
ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Հրաչյայի Վարդանյան: