Մարտի 29-ին՝ ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Hyundai Sonata (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1976 թ.) և Mercedes-Benz E-550 (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդներին, Hyundai Sonata ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 1982 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը, որոնք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։