Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13) ավելացել է ևս 35-ով, հայտնում են առողջապահության նախարարությունից:
Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է:
85-ից հոսպիտալացված են 7-ը, 36-ը հոսպիտալացված չեն, 42-ը դուրս են գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:
Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից: