Իրանում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը 83 հազար բնակիչ ունեցող Շիրվան քաղաքից 13 կմ հեռու է եղել:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: