ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 2023 թ. հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։
Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ պաշտոնը ստանձնել էր 2022-ի փետրվարի 25-ին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի
հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը 2022 թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: