Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնում ամիսը մեկ անգամ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Աղաջանյանի և նրա տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանի անմիջական հսկողությամբ անցկացվում է շարային ստուգատես համազգեստի կրման, հատուկ միջոցների և զենքերի կիրառման կարգը ստուգելու նպատակով:
Շարային ստուգատեսից բացի՝ մշտապես իրականացվում են նաև մարմնամարզական, ձեռնամարտի վարժանքներ և այլ ուսումնական պարապմունքներ՝ նշյալ բաժնի ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և է՛լ ավելի բարելավելու համար:
Ուսումնավարժանքներն օգնում են կատարելագործելու քրեակատարողական հիմնարկներում ենթադրյալ արտակարգ իրավիճակներում հատուկ նշանակության բաժնի ծառայողների արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու հմտությունները:
Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատազրկված անձանց փոխադրումների իրականացմանը: