ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության ընթացքում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան։
Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում ավելի ջերմ ու եղբայրական են դարձել, և ինքն իր աշխատանքի ընթացքում նպաստելու է առկա հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները։
Քննարկվել են նաև տարածաշրջանային, ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։