Օրերս Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է «Ռաֆէլգրիգ» փակ բաժնետիրական ընկերության Եղեգնաձորի էլեկտրասարքավորումների (ռելեի) գործարան:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը և ընկերության տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը շրջել են արտադրամասերում, որի ընթացքում մարզպետը ծանոթացել է արտադրվող սարքերի տեսականուն, աշխատանքային պայմաններին, ինչպես նաև գործարանի շենքային պայմաններին:
Մարզպետը և ընկերության տնօրենը քննարկել են արտադրությունն ընդլայնելուն առնչվող մի շարք հարցեր: