Չինական TikTok հավելվածը «տրոյական ձի» է և երկարաժամկետ ռազմավարական խնդիր է ԱՄՆ-ի կիբեռանվտանգության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Ռոբ Ջոյսը։
«Ինչո՞ւ «տրոյական ձին» բերեցիք «ամրոց»։ Ինչո՞ւ եք դա թույլ տալիս ԱՄՆ-ում այն պայմաններում, երբ չինացիները կարող են մանիպուլացնել տվյալները կամ դիտավորյալ ինչ-որ բան ցույց տալ մեր բնակչությանը և հեռացնել այն, ինչը նրանց վատ լույսի ներքո է ներկայացնում»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն օրինագիծ էր ներկայացրեց TikTok-ն արգելելու մասին: Փաստաթղթի հեղինակները մտավախություն էին հայտնել, որ սոցցանցը կարող է օգտագործվել ամերիկացիներին լրտեսելու համար։
TikTok-ի գլխավոր գործադիր տնօրեն Շոու Չուն անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ TikTok-ը նույնքան սպառնալիք է, որքան YouTube-ը և Instagram-ը: