Մարտի 27-ին` ժամը 16։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի թիվ 23 հասցեի մոտակայքում. բախվել են Kia Forte (վարորդ՝ Տ. Խ.), Nissan Altima (վարորդ՝ Ա. Ա.) և Volkswagen Polo (վարորդ՝ Դ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Kia Forte մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Nissan Altima և Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։