Հյուսիսային Կորեան ցամաքային մարտավարական բալիստիկ հրթիռների ներգրավմամբ միջուկային պայթյունի իմիտացիա է իրականացրել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հրթիռներն արձակվել են Փհենյանի շրջակայքից՝ արևելյան ուղղությամբ։ Սա տարեսկզբից արդեն 10-րդ հրթիռային արձակումն է։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, դրանք թռել են մոտ 350 կմ։
Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է մեծացնել միջուկային արտադրությունը՝ երկրի միջուկային ներուժը զարգացնելու և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։