Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Ռուսաստանին սահմանակից Սումիի շրջան, որտեղ անցած տարի փետրվարին կատաղի մարտեր էին ընթանում, և մոտ մեկ ամիս տևած ռազմական գործողություններից հետո ռուսական զորքերը նահանջեցին։
«Այստեղից ոչ շատ հեռու գտնվում է պետական սահմանը։ Ուկրաինացիները շարունակելու են ապրել այստեղ՝ գյուղերում ու քաղաքներում, որոնք մենք կվերականգնենք պատերազմից հետո»,- Ախտիրկա այցելության ժամանակ հայտարարել է Զելենսկին։
Երեկ էլ Վոլոդիմիր Զելենսկին այցելել էր Զապորոժիեի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, եղել ուկրաինական զորքերի մարտական դիրքերում։