Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ այցելել է Զապորոժիեի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատված, եղել ուկրաինական զորքերի մարտական դիրքերում։ Նա պարգևներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական ուժերը հրթիռներ են արձակել Զապորոժեի խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչ հետևանքով բնակելի շենքեր են վնասվել: Զելենսկին զգուշացրել է՝ ռուսական կողմը պատասխանատվության է ենթարկվելու:
Զապորոժիեում Զելենսկին նաև հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ, որը հերթական անգամ Ուկրաինայում է՝ քննարկելու Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։ Նրանք ծանոթացել են Զապորոժիեի ատոմակայանին հասցված վնասներին:
Զապորոժիեի շրջանի մոտ 70 տոկոսը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ: