Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և նախկին բարձրաստիճան ևս երկու սպայի գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազը հրապարակել է Գասպարյանի մեղադրական եզրակացությունը: Նախկին ոստիկանապետը մեղադրվում է խոշոր չափերի յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով:
Գասպարյանը դատարանում հայտարարել է, որ վիրավորված է և մեղադրանքը չի ընդունում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան