Ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-8 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 31-ին ևս 8-10 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 4-6 աստիճանով։
Երևանում մարտի 29-ի երեկոյան, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ: Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: