ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Rasmussen Global խորհրդատվական ընկերության հիմնադիր և նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը CBC-ի հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ ավտոկրատ Ադրբեջանը բավական երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ:
«Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը հայկական անկլավում՝ Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը»,- նշել է Ռասմուսենը: