Իլհամ Ալիևն ընդունել է Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակված Մասիմ Մամեդովին:
Հանդիպման ընթացքում Ալիևն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի նախկին բանակցային գործընթացին, շեշտել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ:
«Հայաստանը միշտ անընդունելի է համարել, որ Լաչինի շրջանը վերադարձվի Ադրբեջանին։ Չնայած նրանք այլ տարածքներից էլ չէին պատրաստվում հեռանալ։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ միջնորդները փորձել են ամրապնդել այդ իրավիճակը:
Ադրբեջանի նախագահը դժգոհել է հատկապես Ֆրանսիայից: Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հակաադրբեջանական գործողություններ են իրականացվում, Բաքվին ուղղված մեղադրանքներ են հնչում։
«Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ մի շարք բանաձևեր է ընդունել, դրանք հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման ձեռքի գործն է, և այդ գործընթացում առաջատար դերակատարում ունեն ֆրանսիացի պատգամավորները»,- նշել է Ալիևը: