Մեջլիս է ներկայացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
«Երկխոսության դուռը կարող է փակվել: Սակայն Իրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությանը»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների, ինչպես նաև Գերմանիայի նախաձեռնությամբ՝ Իրանի միջուկային ծրագրի ռազմական օգտագործումը կանխելու համար:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշեց դուրս գալ համաձայնագրից։ Ներկայիս նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս միջուկային համաձայնագիր վերադառնալու օգտին: Սակայն 2022 թվականի գարնանը ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները փաստացի դադարեցվել են ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում սրվող լարվածության պատճառով: