Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ևս հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս գալու փողոցներ:
Վերջին 10 օրվա ընթացքում Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել, մի շարք քաղաքացիներ կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել մեքենաներ, կան ձերբակալվածներ:
Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ձեռնարկությունները հրաժարվում են աշխատել։ Արդյունքում՝ Փարիզում մի քանի օր է՝ աղբահանություն չի իրականացվում: