ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը:
Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը` հանուն տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման:
Պետքարտուղարի օգնականը կրկին շեշտել է` կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: