Իտալիայի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում: Վարեզե նահանգում հրշեջները փորձել են մարել ուժեղ քամիների և չոր եղանակի պատճառով տարածվող կրակը:
Վերջերս Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ ձմռանն անձրևների բացակայության և նորմայից բարձր ջերմաստիճանի հետևանքով երաշտի վտանգ կա մասնավորապես Իսպանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Բրիտանիայում, հյուսիսային Իտալիայում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք բնակավայրերում: Այս երկրների իշխանություններն ահազանգում են, որ այս տարի, հնարավոր է, բախվեն 2022 թվականին ստեղծված իրավիճակին, երբ Եվրոպայում ոչնչացվեց 785 000 հեկտար անտառտարածք:
Ավելի վաղ հրդեհներ էին արձանագրվել Իսպանիայում: Վալենսիայի իշխանությունները ստիպված են եղել հարյուրավոր քաղաքացիների տարհանել: