ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Իոն Չեբանը ներկայացրել է Քիշնևի կառավարման իրենց մոդելը, քաղաքային ծրագրերը, առկա դժվարությունները։
Նախարարը խոսել է ԱԼԳ գործընկերության շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես, «Կանաչ քաղաք», էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, «Խելացի քաղաք» ծրագրերի մասին։
Քիշնևի քաղաքապետը նշվածի վերաբերյալ ներկայացրել է իրենց փորձը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել։