Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները:
Հունվար-փետրվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 77.7 տոկոս, արտահանումն աճել է 96.4, իսկ ներմուծումը՝ 67.4 տոկոսով:
Ծառայությունների ծավալն աճել է 23.5, շինարարությունը՝ 13.2, առևտրի շրջանառությունը՝ 18, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով:
Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.2 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 0.8 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան