Ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգ են ստացել միանալ համազգային գործադուլին, որը սկսվել է երկուշաբթի՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն ՝ Իսրայելի դեսպանատները միայն անհետաձգելի ծառայություններ կմատուցեն:
Սոցիալական ցանցերի իրենց էջերում աշխատանքի դադարեցումն արդեն հաստատել են Իսրայելի դեսպանատներն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը գործադուլի վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանը դեռ չի պատասխանել:
Ավելի վաղ Իսրայելի արհմիությունները հայտարարել էին, որ միանում են դատական բարեփոխումների դեմ բողոքի համազգային շարժմանը և գործադուլ են սկսում: