Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոնին երկուշաբթի կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ ֆրանսիական Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու կապակցությամբ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Դեսպանին փոխանցվել է, որ Թուրքիան չի ընդունում և խստորեն դատապարտում Է Ֆրանսիայի Սենատում «Ժողովրդական պաշտպանության ուժեր» սիրիական քրդական կազմավորման անդամների պարգևատրումը։ Անկարան այն համարում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության սիրիական մասնաճյուղը։ Դեսպանի ուշադրությունն ենք հրավիրել այս տարրերի անջատողական և ապակայունացնող գործողություններին մեր երկրի և սիրիացիների դեմ»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը: