Երկուշաբթի Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանը մերժել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու հարցով իսրայելական ժողովրդավարության պաշտպանների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատական միջամտությունը վերջին միջոցն է՝ մնացած բոլոր ուղիները սպառելուց հետո, գրում է The Jerusalem Post-ը։
Միջնորդությունը համարվել է անընդունելի, և դիմումատուներին հանձնարարվել է պետական գանձարան ծախսերի համար վճարել 5000 շեկել:
Միջնորդագիրը ներկայացվել է կիրակի՝ ի պատասխան հինգշաբթի Նեթանյահուի ելույթի, որում նա ասել է, որ ինքն էլ է ներգրավված դատական բարեփոխումներին:
Haaretz-ն էլ վկայակոչելով Լիկուդի աղբյուրները, հայտնում է, որ Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի դատաիրավական բարեփոխումները սառեցնելու մասին: Իսրայելցիները սպասում են այդ հայտարարությանը: