Աֆղանստանի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 3 զինվոր և մի քանի մարդ էլ վիրավորվել է Քաբուլում պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի ԱԳՆ-ի մոտ, երբ անվտանգության ուժերը փորձել են վնասազերծել ինքնասպան ահաբեկչին։
Քաբուլում 6 մարդու կյանք խլած ահաբեկչության հետևում կանգնած են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին։
«Մի բան պարզ է... նման չարագուշակ երևույթներ իրականացնում են միայն ԻՊ գրոհայինները։ Բարեբախտաբար, Աֆղանստանում հետախուզական ուժերը ոչնչացրել են դրանց 99%-ին»,- ասել է աֆղանստանցի պաշտոնյան: