ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Տուլայի մարզում խոցվել է ուկրաինական Տու-141 Ստրիժ անօդաչու թռչող սարք՝ զինամթերքով: Անօդաչուի նավիգացիոն համակարգն անջատվել է, և սարքն ընկել է Կիրեևսկ գյուղի տարածքում, հայտնում է Interfax-ը:
Պայթյունի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մի քանի բնակելի շենք և առանձնատուն վնասվել են։ Պայթյունի վայրում մոտ 15 մետր տրամագծով և 5 մետր խորությամբ փոս է գոյացել։
Կիրեևսկը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 380 կիլոմետր և Մոսկվայից մոտ 180 կիլոմետր հեռու։
Մարտի 19-ին էլ Տուլայի շրջանի Օդոևսկի շրջանում հայտնաբերվել էր ընկած անօդաչու սարք առանց նույնականացման նշանների։