Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին 2023 թվականի մարտի 26-ի դրությամբ:
Նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Միաժամանակ նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում են այդ փաստը։