Շնորհակալություն Հայաստանի և Թուրքիայի թիմերին դիտարժան և բուռն հույզերով լի հանդիպման համար։
Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Թուրքիայի հավաքականի: