Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիներն իրենց երկրի գլխավոր հակառակորդ են համարում Իրանին:
Հասարակության այս վերաբերմունքը Բաքվի վարած քաղաքականության ուղիղ արտացոլանքն է:
Շիա երկու պետությունների պատկերացումները տարածաշրջանի ապագայի վերաբերյալ տարբերվում են. Իրանը կայունության ու տարածքային ամբողջականության կողմնակից է, ծագող հարցերն էլ տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ լուծումն է ընդունելի համարում:
Բաքուն, մինչդեռ, մեծացնում է տարածաշրջանում իսրայելական ներկայությունը՝ այսպիսով հակաիրանական դիրք ընդունելով Թեհրանի համար խիստ զգայուն հարցում: