Երևանի Խաչատրյան 33/1 շենքի բակային տարածքն է: Շուտով կբարեկարգվի, ու երիտասարդները կզրուցեն ավելի տրամադրող միջավայրում: Այս հասցեն մի քանի տասնյակից մեկն է, որն ընդգրկվել է քաղաքապետարանի ծրագրում:
Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրով նախատեսված է բարեկարգել 70 բակային տարածք:
Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ որ հասցեներում են դրանք, ինչ սկզբունքով են ընտրվում առաջին հերթին բարեկարգման ենթակա բակերը, ինչ է նկատի առնվում բարեկարգում ասելով, որքան գումար է հատկացվել այդ նպատակի համար:
Ներկայացված տվյալները, ընդհանուր առմամբ, վերաբերում են հարյուրից ավելի տարածքների: Նաև պուրակներին, խաղահրապարակներին: Իսկ գումարի մասին ոչ բոլոր դեպքերում է նշվել:
Շենգավիթ վարչական շրջանում նախատեսվում է բարեկարգել 9 բակային տարածք:
ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
9 բակային տարածք
. Աերացիա թաղամաս, հ․ 2/6 շենքի բակ.
. Եղ. Թադևոսյան փողոց, հ․12/5 շենքի բակ.
. Շարուրի փողոց, հ. 10, հ. 12 շենքերի միացյալ բակ.
. Արտաշիսյան փողոց, հ. հ. 59, 59/1, 65, 61, 67, 63, 63/1 և Չեխովի փողոց, հ. h. 48, 50, 52 շենքերի միացյալ բակ.
. Նորագավիթ, 1-ին փողոց, հ․98 դպրոցի բակ.
. Մանթաշյան փողոց, հ․հ․ 4/1, 4/2, 4/3 միացյալ բակ.
. Նիզամու փողոց, հ. 2 շենքի բակ.
. Ն. Շենգավիթ, 11-րդ փողոց, հ․ 37/3 և հ․ 37/1 շենքերի հարակից տարածք.
. Արշակունյաց պողոտա, հ. 135 շենքի բակ։
Այս տարածքների բարեկարգման համար նախատեսվել է մոտ 300 մլն դրամ:
Նորք-Մարաշում էլ 4 բակային տարածք կբարեկարգվի:
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
4 բակային տարածք
. Նորքի 52 հասցեի հարակից մինի ֆուտբոլի դաշտ.
. Նորքի 13-րդ փողոց, 1-ին նրբանցք, բակ.
. Գ. Հովսեփյան փողոց, 24/30 շենքի բակ.
. Նորքի 1-ին նրբանցք, 96/4 հասցեի խաղահրապարակ:
«Բարեկարգում» ասելով պետք է հասկանալ բակային տարածքների և սիզամարգերի վրա կառուցված ապօրինի շինությունների ապամոնտաժումը, ասֆալտբետոնե ծածկի վերանորոգումը, բազալտե և բետոնե եզրաքարերի վերանորոգումն ու նորի տեղադրումը, կանաչ տարածքների բնահողի փոխարինումը և խոտի սերմի ցանումը, ոռոգման ցանցի ու արտաքին լուսավորության ցանցի վերանորոգումը և նորի անցկացումը, նստարանների, աղբամանների, մանկական խաղերի ու բակային մարզասարքերի վերանորոգումը և նորերի տեղադրումը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բարեկարգման ենթակա բակերն 9-ն են:
ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
9 բակային տարածք
. Կ. Ուլնեցու փակուղի, հ.1 շենքի հարակից տարածք.
. Սուրենյան փողոց, հ. 11ա շենքի հարակից տարածք.
. Դրոյի փողոց, հ. 10, 12, 14 շենքերի բակ.
. Յան Ռայնիսի փողոց, հ. 15 շենքի հետնամաս.
. Ռուբինյանց փողոց, հ. 17, 19, 21 շենքերի դիմաց.
. Հասրաթյան փողոց, հ. 5/1 և 5/2 շենքերի հարակից տարածք.
. Քանաքեռ, 6-րդ փողոց, Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայք.
. Մ. Ավետիսյան պուրակ.
. Ներսիսյան փողոց, հ. 1 շենքի հարակից տարածք:
Նախատեսվում է ազատել բակային տարածքներում հողազավթած հատվածները, քանդել ապօրինի շինությունները, նոր եզրաքարերով անցուղիներ ստեղծել կամ վերանորոգել: Ձևավորել կանաչ տարածքներ, վերանորոգել կամ անցկացնել ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրել մանկական խաղեր և մարզասարքեր:
Արաբկիր վարչական շրջանում բարեկարգման հերթին սպասող 9 բակ կա:
ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
9 բակային տարածք
. Սոսեի 2-րդ նրբանցք, հ. 8 շենքի բակ.
. Բաղրամյան 50 ա և 50 բ շենքերի համատեղ բակ.
. Կիևյան 13 շենքի բակ.
. Բակունց 2 և Կոմիտաս 1 շենքերի համատեղ բակ.
. Փափազյան 26 շենքի բակ.
. Թբիլիսյան խճուղի 33/3 շենքի բակ.
. Վրացական հ. 10 շենքի բակ.
. Քանաքեռ ՀԷԿ հհ. 2, 4, 5, 7, 8 և 10 շենքերի համատեղ բակ.
. Խաչատրյան 33/1 շենքի բակ:
Այստեղ էլ խոսքը սիզամարգերի վրա կառուցված ապօրինի շինությունների ապամոնտաժման, ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման մասին է: Եզրաքարերը կնորացվեն, կանաչ տարածքների բնահողը կփոխարինվի, խոտի սերմ կցանվի: Ոռոգման ու արտաքին լուսավորության ցանց կանցկացվի: Կնորոգվեն կամ կտեղադրվեն նոր մանկական խաղեր և բակային մարզասարքեր: Կլինեն զրուցարաններ, նստարաններ:
Նորք-Մարաշ վարչական շրջանում կբարեկարգվեն նշված տարածքները;
ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
7 բակային տարածք
. Դ. Մալյան նրբանցք, հ. 4 շենքի հարակից խաղահրապարակ.
. 7-րդ զանգված, հ․ 2 շենքի բակ.
. Վիլնյուսի փողոց, հ․ 115 շենքի հարակից տարածք.
. Սաֆարյան փողոց, հ. 12 շենքի հարակից տարածք.
. Նանսենի փողոց, հ. 134 դպրոցի հարևանությամբ խաղահրապարակ.
. Թոթովենցի փողոց, հ. 164 դպրոցի հարևանությամբ խաղահրապարակ.
. Մինսկի փողոց, հ. 186 դպրոցի հարևանությամբ խաղահրապարակ:
Նախատեսվում է հենապատերի, աստիճանների նորոգում, խաղահրապարակների վերակառուցում, բակային տարածքների ասֆալտապատում։
Վարչական շրջանի բակային տարածքների բարեկարգման համար նախատեսվել է մոտ 389 մլն դրամ։
Ավանի հասցեները հետևյալն են.
ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
9 բակային տարածք
. Աճառյան փողոց, հ. 36 շենքի տարածք,
. Աճառյան փողոց, հ. 18 գ շենքի բակային տարածք,
. Դուրյան թաղամաս, հ. 33 շենքի բակային տարածք,
. Խուդյակով թաղամաս, հ. 68-68/1 շենքերի բակային տարածք,
. Ավան 6-րդ փողոց, հ. 87 դպրոցի հարակից տարածք,
. Ավան 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, բակային տարածք,
. Ն. Սաֆարյան փողոց, «40 ամյակի այգի» բակային տարածք,
. Նարեկացի թաղամաս, եկեղեցու բակային տարածք,
. Դուրյան թաղամաս, հ. 30 շենքի բակային տարածք:
Այստեղ էլ բակերում զավթված տարածքները կազատվեն, այդ թվում՝ ապօրինի շինություններից: Կլինեն անցուղիներ, կանաչ տարածքներ, ոռոգման և արտաքին լուսավորություն, մանկական խաղեր և մարզասարքեր:
Նուբարաշենում նախապատվությունն այս հասցեներինն է:
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
4 բակային տարածք
. 12-րդ փողոց, հ. 4 շենքի բակ.
. 6-րդ փողոց, հ. 1/4 շենքի բակ.
. 6-րդ փողոց, հ. 1/4 շենքի հարակից վոլեյբոլի դաշտ.
. 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ. 1 բազմաբնակարան շենքի բակ:
Այս դեպքում «բարեկարգում» ասելով նկատի է առնվում բակային տարածքների, հարակից հենապատերի, աստիճանների նորոգումը, խաղահրապարակների վերակառուցումը, ինչպես նաև բակային տարածքների ասֆալտապատումը: Հատկացված գումարը մոտ 45 մլն դրամ է:
Աջափնյակ վարչական շրջանում 12 բակ կբարեկարգվի:
ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
12 բակային տարածք
. Էստոնկան փողոց, հ. 12 շենքի բակ.
. Հալաբյան փողոց, հ. 15 շենքի բակ.
. Հալաբյան փողոց, հ. հ. 24, 26 շենքերի բակ.
. Հալաբյան փողոց, հ. 7 շենքի բակ.
. Լենինգրադյան փողոց, հ. 24 շենքի բակ.
. Էստոնական փողոց, հհ. 11, 13 շենքերի բակ.
. Էստոնական փողոց, հհ. 7, 9 շենքերի բակ.
. Շինարարների փողոց, հ. 13 շենքի բակ.
. Ֆուչիկի փողոց, հ. 2 շենքի բակ.
. Մարգարյան 2 նրբանցք, հ. 1/1 շենքի բակ.
. Շիրազի փողոց, հ. 50 շենքի բակ.
. Բաշինջաղյան 1-ին նրբանցք, հ. 12 շենքի բակ:
Եզրաքարեր, սալիկներ, խաղահրապարակներ, նստարաններ, աղբամաններ, ոռոգման ցանց, լուսավորություն. բակերում նախագծված աշխատանքներն են: Հատկացված գումարը 345 մլն դրամ է:
Էրեբունիում բարեկարգվելիք բակերն ամենաշատն են:
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
18 բակային տարածք
. Արցախի պողոտա, հ. 10վ և 10գ շենքերի բակ (մինի ֆուտբոլի դաշտ),
. Տիգրան Մեծի պողոտա, հ. 61 շենքի բակ,
. Աթոյան անցուղի, հ. 12 շենքի բակ (մինի ֆուտբոլի դաշտ),
. Նոր Արեշի 42-րդ փողոց, հ. 1 և 2 շենքերի հարևանությամբ (մինի ֆուտբոլի դաշտ),
. Նուբարաշենի խճուղի, հ. 5/1 շենքի բակ,
. Նուբարաշենի խճուղի, հ. 5/1 շենքի բակ (մինի ֆուտբոլի դաշտ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 35 շենքի բակ (խաղահրապարակ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 31 շենքի բակ (մինի ֆուբոլի դաշտ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 27 շենքի բակ (մինի ֆուբոլի դաշտ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 23 շենքի բակ (խաղահրապարակ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 1 շենքի 1-ին մուտքի դիմացի բակ (խաղահրապարակ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 1 շենքի 12-րդ մուտքի դիմացի բակ (խաղահրապարակ),
. Խաղաղ Դոնի փողոց, հ. 1/1 շենքի բակ (խաղահրապարակ),
. Ավանեսովի փողոց, հ. 26 շենքի բակ (խաղահրապարակ),
. Ավանեսովի փողոց, հ. 20 շենքի բակ (խաղահրապարակ),
. Ավանեսովի անցուղի, հ. 1 շենքի բակ (խաղահրապարակ),
. Ավանեսովի փողոց, հ. 4 շենքի բակ (մինի ֆուտբոլի դաշտ):
Ծրագրվում է բակային տարածքների նորոգում, ասֆալտապատում: Գումարը ավելի քան 156 մլն դրամ է:
Դավթաշենում այս տարի ընտրվել են հետևյալ հասցեները
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
5 տարածք
. Դավթաշեն 1-ին թաղամաս, հ. 9շենքի հետնամաս (ճանապարհի լայնացում).
. Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ. 26 շենքի հետնամաս.
. Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ հ. 13, 14, 15 շենքերի բակի բարեկարգում.
. Դավթաշեն 1-ին թաղամաս, հ հ. 13, 14, շենքերի միջնամասի բարեկարգում.
. Դավթաշեն 1-ին թաղամաս, հ. 189 դպրոցի և հ. 200 դպրոցի միջնամասում այգու հիմնում:
Այս բակերի դեպքում էլ խոսքը եզրաքարերի, սալիկների, խաղահրապարակների, նստարանների, ոռոգման ցանցի, լուսավորության մասին է: Գումարը՝ 180 մլն դրամ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ցանկն այսպիսին է:
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
8 բակային տարածք
. «Հաղթանակ» թաղամաս, հ. 113 դպրոցին հարակից տարածք.
. Րաֆֆու փողոց, հ. հ. 59, 61, 69 շենքերի բակ.
. Անդրանիկի 54 շենքի դիմացի տարածք.
. Անդրանիկի 75 շենքի բակ.
. Անդրանիկի 34 շենքի բակ.
. Տիչինայի 2-րդ նրբանցք, հ. 121 դպրոցի բակ.
. Արարատյան 1-ին զանգված, հ. 152 դպրոցի տարածք (ֆուտբոլի դաշտ).
. Իսակովի պողոտա, հ. 52/2 և 52/3 շենքերի դիմաց (ֆուտբոլի դաշտ):
Բակերում նախատեսվում են անցուղիներ, խաղասարքեր, մարզասարքեր, զրուցատաղավարներ, նստարաններ, կանաչ գոտի, ոռոգման ու լուսավորության ցանցեր: Հատկացվել է 200 մլն դրամ:
Կենտրոն վարչական շրջանում բակերն ու խաղահրապարակները կհիմնանորոգվեն նշված հասցեներում:
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
. Եր. Քոչարի 5.
. Եր. Քոչարի 21.
. Մյասնիկյան 2-4.
. Ամիրյան 12.
. Չարենցի 68-70.
. Սարյան 24ա-բ.
. Եր. Քոչարի 9.
. Եր. Քոչարի 13.
. Մ. Նալբանդյան 23, 31, 35.
. Մ. Նալբանդյան 51.
. Տիգրան Մեծի 18.
. Վարդանանց 5ա.
. Տերյան 83-Բայրոն 12:
Վարչական շրջաններից պատասխանել են, որ բակերի բարեկարգման առաջնահերթությունը որոշելիս հաշվի են առնվում աշխատակիցների շրջայցերի արդյունքում ստացված տեղեկությունները, մաշվածության աստիճանը, բնակիչների դիմում-բողոքները:
Հաճախ նախապատվությունը տրվում է շենքերով շրջապատված տարածքներին:
Նախորդ տարվա ծրագրով նախատեսվել էր բարեկարգել 100-ից ավելի բակային տարածք: Մեծ մասում աշխատանքներն ավարտվել են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան