Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել երկրի արևելյան ուղղությամբ, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են: Նրա խոսքով՝ պատճառը զենքի պակասն է:
«Կիևը սպասում է գործընկերների ռազմական մատակարարումներին»,- հավելել է նախագահը։
Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությանը՝ Զելենսկին կարծիք է հայտնել, որ «դրա համար բացարձակապես ոչ մի պայման չկա»։
Բացի դրանից՝ նա նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին։ «Մենք Պեկինից միջնորդության կամ բանակցություններ կազմակերպելու առաջարկներ չենք ստացել»,- ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ Չինաստանը ծանուցվել է նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։