Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Թուրքիայի հավաքականի:
Հայաստան-Թուրքիա հանդիպումը սպասարկում էր իսպանական մրցավարական անձնակազմը։
Ալեքսանդր Պետրակովը ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էր հետևյալ ֆուտբոլիստներին` Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Բրիասկո Բալեկյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան: