Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։
VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:
Ալեքսանդր Պետրակովը ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Բրիասկո Բալեկյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան:
Հանդիպման սկզբում ազգային հավաքականը բացեց հաշիվը` 1:0 :