ՀՀ Արմավիրի մարզպետարանի և «Էյ Թի Փի» բարեգործական բնապահապանական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Արմավիրի մարզում այսօր իրականացվել է համամարզային ծառատունկ՝ հայտնում են մարզպետարանից:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր հայրենի գյուղում՝ Ալաշկերտում, բնակիչների հետ մասնակցել է ծառատունկին։
Ալաշկերտցիները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները զբոսայգու տարածքում տնկել են մշտադալար եղևնիներ, դեկորատիվ թփեր։
Ծառատունկն իրականացվել է մարզի բոլոր համայնքներում. տնկվել է շուրջ 4000 ծառ։
Մարզպետարանից հայտնում են, որ նմանատիպ նախաձեռնությունները մարզում շարունակական են լինելու։