Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Քննարկել ենք վերջին շրջանի իրավիճակը տեղում: Ընդգծել եմ Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- գրել է Միշելը: