ՌԴ ՊՆ-ն արձանագրել է մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում շփման գծի խախտումը և դիրքային առաջխաղացումը: Արցախում ՌԴ խաղաղապահների ամենօրյա ամփոփագրում ասված է.
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել 2054.0 նիշով բարձրությունը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորումը։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Ադրբեջանական կողմին ներկայացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադրձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։