Շվեյցարիայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես է երկրի զինտեխնիկան հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի ենթակայության տակ։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության մամուլի քարտուղար Ֆաբիան Մայենֆիշը, հաղորդում է РИА Новости-ն։
Խոսնակը նշել է, որ 1990-ականներին 36 Eagle I զրահամեքենա է վաճառվել դանիական բանակին: Միևնույն ժամանակ Դանիայի արտգործնախարարության ստորաբաժանման ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք մեքենաներ չեն տեղափոխել առանց Բեռնի համաձայնության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանացի լուսանկարիչը Eagle I զրահամեքենան տեսել է Բախմուտի մոտ գտնվող Չասով Յար քաղաքում: Մեքենան տեսել են նաև AFP-ի՝ Ավդեևկայում արած լուսանկարում: