Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի այցը Ֆրանսիա հետաձգվում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ֆոնին, հայտնում է Ելիսեյան պալատը։
Այս որոշումն ընդունել են երկու երկրի կառավարությունները Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի միապետի հեռախոսազրույցից հետո։ Փարիզը հայտարարել է, որ կցանկանար «Նորին մեծությանն ընդունել այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են մեր բարեկամական հարաբերություններին»:
Դաունինգ սթրիթը հայտնել է, որ այցը հետաձգվել է նախագահ Մակրոնի խնդրանքով։
Բրիտանական միապետի ժամանումը նախատեսված էր կիրակի, ենթադրվում էր, որ Չարլզ III-ը և թագուհի կոնսորթ Կամիլան երեք օր կանցկացնեն Ֆրանսիայում։ Պաշտոնական ծրագիրը ներառում էր ելույթ Ֆրանսիայի Սենատում, ցուցահանդեսի բացում Օրսե թանգարանում և այցելություն Բորդոյի մերձակայքում գտնվող էկոխաղողի այգի ու անցյալ ամառվա անտառային հրդեհներից տուժած տարածքներ:
Լա Մանշի երկու կողմերը անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեին Չարլզ III-ի առաջին պետական այցի ժամանակ, որը համընկավ Ֆրանսիայում սոցիալական բախումների հետ:
Մարտի 29-ին Չարլզ III-ին սպասում են Գերմանիայում։