Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ցնցումները Արցախում զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։
Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։