Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպության կողմից։
Բոլոր կապալառուներն էլ այս պահին իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ։
1,8 կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 9,6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։
Զուգահեռաբար կատարվում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։