ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: