Խաղաղության պայմանագիր լինելու է՝ Կառավարության նիստի ընթացքում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղության պայմանագիր լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Ինչ վերաբերում է մեր անելիքներին, Հայաստանի Կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ոչ մի րոպե չպետք է շեղվել Հայաստանի զարգացման, հզորացման և ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից: