Լիբանանի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ, որոնք հավաքվել են Բեյրութի կառավարական շենքերի մոտ՝ բողոքելով տնտեսական պայմանների վատթարացման դեմ՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ցուցարարներից ոմանք փորձել են անցնել դեպի կառավարական շենք տանող անցակետերից մեկը, ինչը ստիպել է անվտանգության ուժերին արցունքաբեր գազ կիրառել՝ նրանց զսպելու համար:
Ակցիայի մասնակիցները, հիմնականում՝ անվտանգության ուժերի պաշտոնաթող աշխատակիցները, վրդովված են տեղական արժույթով վճարվող պետական կենսաթոշակների արժեքի անկումից։ 2019 թ. ի վեր լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի ավելի քան 98 տոկոսը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Մարտի 21-ին լիբանանյան ֆունտը հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 140 000 ֆունտ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: