Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել ավելի քան 1300 մարդու դեմ, որոնք կարող են մեղավոր լինել երկրում երկրաշարժերի հետևանքով շենքերի փլուզման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Քննչական գործողություններ են սկսվել 1364 անձի նկատմամբ։ 302 կասկածյալ արդեն ձերբակալվել է։ Եվս 312 մարդու ձերբակալման օրդեր է տրվել»,- հայտնել է Էրդողանը, հավելել՝ ձերբակալվածների թվում են 106 կապալառու, 163 վարպետ և 18 կասկածյալ, որոնք փոփոխություններ են կատարել շենքերի կառուցվածքում:
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ մարտի 23-ին դրվելու են առաջին տների հիմքերը, որոնք իշխանությունները սկսելու են կառուցել աղետի գոտում։ Էրդողանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կկառուցվի 650 հազար շինություն։