Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ աշխատանքային այց է կատարել Դոնեցկ, այցելել Բախմուտի ուղղությամբ առաջնագծում պայքարող ուկրաինացի զինվորականներին՝ հայտնել են նախագահի աշխատակազմից։
«Պատիվ ունեմ լինելու մեր պետության արևելքում և պարգևատրելու մեր հերոսներին։ Շնորհակալ եմ, որ պաշտպանում եք մեր ինքնիշխանությունը»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը հայտնել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են Բախմուտի 70 տոկոսը: Նրա տվյալով՝ ուկրաինական կողմն այժմ հակահարձակման է պատրաստվում:
Այսօր էլ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Խերսոնի շրջանում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մասնավորապես՝ Խերսոն քաղաք, Պոսադ-Պոկրովսկոյե գյուղ և Խերսոնի էներգետիկ օբյեկտներից մեկը: Նախագահը ծանոթացել է վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին, ստուգել՝ էլեկտրամատակարարման հետ կապված ինչ խնդիրներ ունի Խերսոնի բնակչությունը: