Կառավարությունը բավարարել է «Բլեք փայփ» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:
Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ 2021 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 75 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4,2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 220-280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4,2 մլրդ դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 276 մլն դրամ:
Գործադիրի որոշմամբ «Երևանի գարեջուր» ՓԲԸ նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Ընկերությունը նախատեսում է ներմուծել մետաղական հավաքովի կոնստրուկցիա՝ գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 23 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար:
Կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1,1 մլն դրամ: