Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ կարգավորման շրջանակներում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից շարունակվող ֆինանսական օգնության կապակցությամբ:
«Ադրբեջանի կառավարության ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրին հումանիտար ճգնաժամի։ Ես մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ և այդ հարցը բարձրացրել եմ պաշտպանության նախարարի և պետքարտուղարի առաջ։ ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է սենատորը: