Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կառավարության նիստում օրենքներ է ստորագրել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Այսպիսով Ֆինլանդիան ավարտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերի վավերացման գործընթացը:
Մարտի 18-ին ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը:
Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ բանակցությունների արդյունքում։